Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի բանագնացը Պուտինին և Էրդողանին կոչ է անում կանխել «արյունահեղությունը» Իդլիբում


Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստաֆան դե Միստուրան Ժնևում ասուլիսի ժամանակ, 4-ը սեպտեմբերի, 2018թ․

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները պետք է շտապ գործեն՝ կանխելու համար «արյունահեղությունը» Սիրիայի Իդլիբ նահանգում, հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնացը։

Ստաֆան դե Միստուրան երեկ Ժնևում ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հեռախոսազրույցները «կարող էին մեծ փոփոխություն բերել»:

Սիրիայի կառավարական ուժերը պատրաստվում են հարձակում իրականացնել ապստամբ զինյալների վերահսկողության տակ գտնվող վերջին նահանգի՝ Իդլիբի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG