Մատչելիության հղումներ

Նախագահը ստորագրեց Սևանա լճից 40 մլն խմ հավելյալ ջրառի օրենքը


Տեսարան Սևանա լճից
Տեսարան Սևանա լճից

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու օրենքը:

Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։

Ազգային ժողովն օրենքն ընդունեց երեկ՝ ձայների 80 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ։

Օրենքը նախատեսում է 170 մլն խմ ջրառից բացի Սևանից ևս 40 մլն խմ հավելյալ ջրառ իրականացնել:

Բնապահպանության նախարարությունը, ի դեպ, բացասական եզրակացություն է տվել նախագծին:

ԱԺ հարցի քննարկմանը զուգահեռ, խորհրդարանի շենքի առջև ցույց էին անում բնապահպանները՝ պահանջելով հավանություն չտալ Սևանից հավելյալ ջրառին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG