Մատչելիության հղումներ

Total-ը փակեց բիզնեսն Իրանում


Total SA ընկերության կենտրոնակայանը, արխիվ
Total SA ընկերության կենտրոնակայանը, արխիվ

Նավթ և գազ արդյունահանող Total ֆրանսիական ընկերությունը՝ Միացյալ Նահանգների նոր պատժամիջոցներին չենթարկվելու նպատակով, որոշել է հեռանալ Իրանից:

Իրանի նավթարդյունաբերության նախարար Նամդար Զանգենեհն այսօր ասել է, որ «Total-ը պաշտոնապես ծանուցել է բիզնեսն Իրանում փակելու մասին»:

Նախարարի փոխանցմամբ, ֆրանսիական ընկերությանը կփոխարինի որևէ այլ ընկերություն: Իրանական և արևմտյան մամուլում այդ կապակցությամբ նշում են, որ Total-ի բաժինը շուկայում կարող է գրավել Չինաստանի ազգային նավթարդյունաբերող պետական ընկերությունը:

Total-ը մտել է իրանական շուկա այն բանից հետո, երբ Իրանը և 6 գերտերութունները 2015 թվականին կնքել են միջուկային պայմանագիրը:

Միացյալ Նահանգները դուրս է եկել այդ պայմանագրից և վերականգնել է սառեցված պատժամիջոցները:

Բացի այդ, Վաշինգտոնը սահմանել է նոր պատժամիջոցներ, այդ թվում՝ Իրանի ոսկու և թանկարժեք այլ մետաղների արդյունահանման, մեքենայաշինության և օտար արժույթ ձեռք բերելու գործառույթների նկատմամբ:

Վաշինգտոնը մտադիր է այս տարվա նոյեմբերին սահմանել լրացուցիչ պատժամիջոցներ Իրանի նավթի արտահանման և բանկային սեկտորի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG