Մատչելիության հղումներ

Ռումինացիները շարունակում են պահանջել վարչապետի կաբինետի հրաժարականը


Հակակառավարական ցույց Բուխարեստում, 14-ը օգոստոսի, 2018թ․
Հակակառավարական ցույց Բուխարեստում, 14-ը օգոստոսի, 2018թ․

Օգոստոսի 14-ին բազմաթիվ ռումինացիներ 5-րդ գիշերն են անցկացրել դրսում. Բուխարեստում՝ կառավարության շենքի դիմաց, նրանք շարունակել են պահանջել վարչապետի կաբինետի հրաժարականը և կոչ արել պատասխանատվության ենթարկել օգոստոսի 10-ի բողոքի ցույցի ժամանակ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառածներին։

Ավելի քան 400 մարդ դիմել էր բժշկական օգնության, այն բանից հետո, երբ ոստիկանությունը ջրային ռումբեր, արցունքաբեր գազ և այլ հատուկ միջոցներ էր կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Նմանօրինակ բռնի ուժի դրսևորում Ռուիմինիայում չէր եղել 1990-ականների սկբից։

Օգոստոսի 10-ին ցուցարարների որոշ խմբեր ոստիկանության վրա շշեր և մայթերից պոկած սալիկներ են նետել, սակայն ցուցարարների մեծ մասը խաղաղ է եղել։ Դրանք հիմնականում արտերկրում բնակվող ռումինացիներ են, որոնք վերադարձել են հայրենիք՝ բողոքի ցույցերին մասնակցելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG