Մատչելիության հղումներ

Բուխարեստում հակակառավարական ցույցերը շարունակվում են


Հակակառավարական ցույց Բուխարեստում, 12-ը օգոստոսի, 2018թ․

Հազարավոր ռումինացիներ երրորդ գիշերն են անցկացնում փողոցում` բողոքելով կոռուպցիայի դեմ և պահանջելով ներկայիս կառավարության հրաժարականը:

Օգոստոսի 12-ին մայրաքաղաք Բուխարեստում բողոքի ցույցեր են անցկացվել Ռումինիայի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության դրոշների ներքո: Ցուցարարները վանկարկել են «հրաժարական» և իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը «կարմիր ժանտախտ» անվանել։

Կառավարության հրաժարականի պահանջով օգոստոսի 10-ին Բուխարեստում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել բողոքի ցույցի, պատճառը օրենսդրական փոփոխությունն է, որը, ըստ քննադատների, դժվարացնում է կոռուպցիոն գործերի հետաքննությունը:

Երկու օր առաջ ցուցարարների և ոստիկանության միջև բախումների հետևանքով մոտ 500 մարդ էր վիրավորվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG