Մատչելիության հղումներ

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանից զենք գնող երկրներին վերաբերող օրինագծին


ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը Սենատում, արխիվ
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը Սենատում, արխիվ

Միացյալ Նահանգների Սենատը հավանություն է տվել օրենսդրական փոփոխություններին, համաձայն որոնց նախագահն իրավունք է ստանում պատժամիջոցներ չսահմանել այն երկրների նկատմամբ, որոնք ձգտում են ավելի սերտ կապեր հաստատել Վաշինգտոնի հետ, բայց զենք են գնում Ռուսաստանից:

Ամերիկացի օրենսդիրներին նման առաջարկով անցյալ ամիս դիմել էր պաշտպանության նախարարար Ջեյմս Մաթիսը՝ հայտարարելով, որ «Ռուսաստանը պետք է վճարի իր ագրեսիվ, ապակայունացնող գործելաոճի համար, սակայն չպետք է պատիժ սահմանվի ԱՄՆ-ի դաշնակիցների կամ այլ երկրների նկատմամբ, որոնք Վաշինգտոնի հետ կապեր են զարգացնում»:

Համաձայն ներկայումս գործող օրենսդրության՝ աշխարհի ցանկացած պետություն, որը ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանյան ընկերություններից սպառազինություն ձեռք կբերի, կարող է հայտնվել ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG