Մատչելիության հղումներ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Ռուսաստանից զենք գնող երկրներին վերաբերող օրինագիծ է ընդունել


ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիս, արխիվ
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիս, արխիվ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել մի օրինագծի, որը թույլ կտա երկրի նախագահին չկիրառել պատժամիջոցներ այն երկրների դեմ, որոնք զենք են գնում պատժամիջոցների տակ հայտված ռուսաստանյան ընկերություններից, եթե այդ երկրները ձգտում են ավելի սերտ հարաբերություններ հաստատել Վաշինգտոնի հետ:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը կարծում է, որ այս նախագծով Ռուսաստանի հետ սերտ կապեր ունեցող մի շարք երկրներ՝ ինչպես, օրինակ, Հնդկաստանը, հնարավորություն կունենան ռուսական «ուղեծրից» դուրս գալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG