Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներով Ռուսաստանից զենք գնելու համար


Ռուսաստան - S-400 Triumph հակաօդային պաշտպանության համալիրը Մոսկվայի Կարմիր հրապարակում զորահանդեսի ժամանակ, 9-ը մայիսի, 2017թ.
Ռուսաստան - S-400 Triumph հակաօդային պաշտպանության համալիրը Մոսկվայի Կարմիր հրապարակում զորահանդեսի ժամանակ, 9-ը մայիսի, 2017թ.

Միացյալ Նահանգներն աշխարհի կառավարություններին նախազգուշացրել է «Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ ֆինանսական խոշոր փոխանցումների դեպքում լուրջ պատժամիջոցների ենթարկվելու հնարավորության մասին»:

Ավելի վաղ ԱՄՆ Պետական դեպարտամենտը հայտնել է, որ Ռուսաստանի ռազմարդյունաբերության նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների արդյունքում ռուսները զենքի վաճառքի ասպարեզում 3 միլիարդ դոլար են կորցրել:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չի հաղորդվում, ասել է, թե «մի երկու խոշոր պետություն արդեն վերանայում են ռուսների ռազմական արտադրանքը գնելու մտադրությունն այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրապարակել է պատժամիջոցների ենթարկված ռուսական ընկերությունների ցանկը»:

Այդ պաշտոնյան հաստատել է, որ «ի թիվս այլոց՝ նախազգուշացում է ստացել նաև ռուսներից S-400 տեսակի հակաօդային պաշտպանության համակարգ ձեռք բերելու շուրջ բանակցող Թուրքիան»:

Ըստ Կրեմլի խոսնակի, Ռուսաստանում չեն ենթադրում, որ ամերիկյան պատժամիջոցները վնաս կհասցնեն ռազմարդյունաբերական համալիրին:

«Ես կարող եմ միայն ասել, որ ամեն բան նորմալ է, հավատացեք՝ ամեն բան նորմալ է», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG