Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև՝ հայկական կողմի նախաձեռնությամբ


Հայաստանի վարչապետի և Բելառուսի նախագահի հանդիպումը Սոչիում, 14-ը մայիսի, 2018թ․
Հայաստանի վարչապետի և Բելառուսի նախագահի հանդիպումը Սոչիում, 14-ը մայիսի, 2018թ․

Հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցությանն ու դրանց ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր, հաղորդում է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության (ՀԱՊԿ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում փոխգործակցությանը, ասված է հաղորդագրությունում:

Պաշտոնական Երևանը քննադատում է ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակից Բելառուսի կողմից սպառազինության, մասնավորապես՝ «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի վաճառքն Ադրբեջանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG