Մատչելիության հղումներ

Թրամփը հետաձգում է այս աշնանը նախատեսած հանդիպումը Պուտինի հետ


ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը, արխիվ
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը, արխիվ

Երկու ղեկավարների բանակցությունները կարող են տեղի ունենալ 2019 թվականին։

Սպիտակ տունը հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է հետաձգել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այս տարվա աշնանը հնարավոր հանդիպումը։

Ըստ Սպիտակ տան, Թրամփի վճիռը պայմանավորված է 2016 թվականի նախագահական ընտրություններին ռուսների միջամտության հանգամանքների հարցով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի վարած հետաքննությամբ։

«Նախագահի համոզմամբ, Պուտինի հետ հաջորդ հանդիպումը նպատակահարմար է անցկացնել հաջորդ տարի՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանի միջամտության հարցով հետաքննությունը կավարտվի», - ասել է նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։

Հելսինկիում հուլիսի 16-ին Պուտինի հետ հանդիպելուց հետո Թրամփն իր օգնականներին կարգադրել է կազմակերպել այս տարվա աշնանը Ռուսաստանի ղեկավարի այցը Վաշինգտոն։

Կողմերի միջև պաշտոնական պայմանավորվածություն չի եղել, սակայն Սպիտակ տունը և Կրեմլը սկզբունքորեն չեն մերժել երկու գերտերությունների ղեկավարների հանդիպման հնարավորությունը։

Ֆինլանդիայի մայրաքաղաքում Պուտինի հետ վիճահարույց բանակցություններից և համատեղ ասուլիսից հետո Թրամփը ԱՄՆ-ում խիստ քննադատության է ենթարկվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG