Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից F-35 կործանիչների վաճառքը սառեցնելու հարցում Անկարան խնդիր չի տեսնում


F-35 կործանիչներ, արխիվ
F-35 կործանիչներ, արխիվ

ԱՄՆ-ի Կոնգրեսը սառեցրել է F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, քանի որ Անկարան ռուսական C-400 (S-400) հրթիռային համակարգեր է գնում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, անդրադառնալով Կոնգրեսի որոշմանը, ասել է, թե այդ հարցն ամբողջովին կախված է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփից: Էրդողանը լրագրողներին հավաստիացրել է, որ Բրյուսելում հուլիսի 11-ին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թրամփի հետ հանդիպմանը նա իրեն գրավոր հայտարարության տեքստ է ցույց տվել: Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը արգելելու մասին խոսք անգամ չի կարող լինել, ասել է Էրդողանը: Նա հայտնել է, որ 900 միլիոն դոլարի վճարում արդեն կատարվել է, երկու F-35 արդեն ստացել են: Թուրք օդաչուները Ամերիկայում վարժական թռիչքներ են կատարում՝ յուրացնելու համար F-35 կործանիչների նոր դասի տեխնիկական հնարավորությունները:

«Այս պահին մենք որևէ մտահոգություն չունենք», - ասել է Թուրքիայի նախագահը:

Անցած ամիս F-35-երի վաճառքը Թուրքիային արգելափակել է նաև Միացյալ Նահանգների Սենատը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG