Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը վերստին զգուշացնում է Թուրքիային՝ F-35-երի գործարքը վտանգված է


F-35 ռազմական օդանավ, արխիվ

Միացյալ Նահանգները զգուշացրել է Թուրքիային, որ F-35 ռազմական օդանավերի ձեռքբերումը վտանգված է, եթե Թուրքիան չդադարեցնի Ռուսաստանից C-400 (S-400) հրթիռային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու ծրագիրը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ուես Միթչելը:

Օրենսդիրները մտահոգություն են հայտնել, որ Ռուսաստանը կկարողանա մուտք գործել զգայուն F-35-ի գաղտնի տեխնոլոգիա, եթե Թուրքիան զուգահեռ օգտագործի Մոսկվայի կողմից տրամադրված հրթիռային համակարգերը:

Անցյալ շաբաթ Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին քննադատեց ԱՄՆ-ի պահանջը` անվանելով այն «շանտաժ» ու պնդելով, որ Թուրքիան կատարում է իր բոլոր պարտավորությունները ՆԱՏՕ-ի նկատմամբ և ակնկալում է, որ Միացյալ Նահանգները ժամանակին կառաքի F-35 կործանիչները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG