Մատչելիության հղումներ

Թրամփը արձագանքում է Պուտինի հետ հանդիպմանը հաջորդած քննադատություններին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը զրուցում է լրագրողների հետ, Վաշինգտոն, 17-ը հուլիսի, 2018թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը զրուցում է լրագրողների հետ, Վաշինգտոն, 17-ը հուլիսի, 2018թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ընդունում է ամերիկյան հետախուզության այն եզրակացությունը, որ Ռուսաստանը միջամտել է 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին իր օգտին: Միաժամանակ, նա շարունակում է պնդել, որ Ռուսաստանի գործողությունները չեն ազդել քվեարկության արդյունքների վրա:

Երեկ Թրամփը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է տվյալ հարցին, քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հուլիսի 16-ին Հելսինկիում կայացած հանդիպումից հետո բախվել է թե՛ իր ընդդիմախոսների և թե՛ կողմնակիցների լուրջ քննադատությանը։ Նրանք պնդում են, որ պաշտպանելով Պուտինի տեսակետը՝ Թրամփը դավաճանել է ԱՄՆ հատուկ ծառայություններին և դաշնակիցներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG