Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի իրավապահները չեզոքացրել են Գյանջայում ոստիկանության գնդապետի սպանության համար կասկածվողին


Ադրբեջան - Ոստիկանության ավտոմեքենաներ, արխիվ
Ադրբեջան - Ոստիկանության ավտոմեքենաներ, արխիվ

Ադրբեջանի իրավապահների գործողությունների ընթացքում չեզոքացվել է Գյանջայում հուլիսի 10-ին ոստիկանության գնդապետի սպանության մեջ կասկածվող անձը, փոխանցում է «Թուրան» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը:

Գյանջայում ոստիկանների վրա հարձակում գործած անձանցից մեկը՝ Սամիր Իբրահիմովը ավելի վաղ ձերբակալվել է, մինչ այդ իրավապահները ձերբակալել էին անկարգությունների ևս 10 մասնակիցների:

Հուլիսի 10-ին Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել գործադիր իշխանության ղեկավար՝ հուլիսի 3-ին զինված հարձակման ենթարկված Էլմար Վելիևի հրաժարականի պահանջով: Ոստիկանների և ցուցարարների միջև բախումների արդյունքում սպանվել է երկու բարձրաստիճան սպա:

Ադրբեջանի իշխանությունները շտապել են հայտարարել, որ ցուցարարները իրանամետ ծայրահեղականներ են, ովքեր փորձում են ապակայունացնել իրավիճակը երկրում: Սակայն, ինչպես նշում է «Թուրան»-ը, ապացույցներ առայժմ չեն ներկայացվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG