Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալել է Գյանջայի հարձակման հեղինակներից մեկին


Ադրբեջան - Ոստիկանության ավտոմեքենաներ, արխիվ
Ադրբեջան - Ոստիկանության ավտոմեքենաներ, արխիվ

Ադրբեջանցի իրավապահները ձերբակալել են Գյանջայում տեղի ունեցած բախումների ժամանակ բարձրաստիճան ոստիկանների սպանության մեջ կասկածվող անձանցից մեկին: Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ այժմ ընթացքի մեջ են սպանություններում կասկածվող երկրորդ անձի հայտնաբերմանն ուղղված գործողությունները:

Բախումները Գյանջայի կենտրոնական հրապարակում սկիզբ առան հուլիսի 10-ի երեկոյան: Այդ օրը մոտ 200 մարդ էր հավաքվել Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքի կենտրոնական հրապարակում` քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ զինված հարձակման հեղինակ Յունիս Սաֆարովին աջակցություն հայտնելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG