Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ այցելել է ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կղզու հուշահամալիր:
ՀՀ նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Արմեն Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Թեոդոր Ռուզվելտի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել հայտնի պետական գործչի հիշատակին, ով իր պաշտոնավարման տարիներին հանդես է եկել Օսմանյան Կայսրությունում հայերի ու քրիստոնյա փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ: Թեոդոր Ռուզվելտը նաև հայտնի էր Ցեղասպանությունից տուժածների իրավունքների պաշտպանության հարցում իր համարձակ դիրքորոշմամբ, նշված է պաշտոնական հաղորդագրությունում: