Մատչելիության հղումներ

Մակեդոնիայի նախագահը չի վավերացնում Աթենքի հետ համաձայնությունը


Մակեդոնիայի նախագահ Գյորգե Իվանով, Սկոպյե, 13-ը հունիսի, 2018թ.
Մակեդոնիայի նախագահ Գյորգե Իվանով, Սկոպյե, 13-ը հունիսի, 2018թ.

Մակեդոնիայի նախագահ Գյորգե Իվանովը հրաժարվեց ստորագրել երկրի անունը փոխելու շուրջ Հունաստանի հետ կնքված և խորհրդարանի կողմից հաստատված համաձայնությունը:

Ենթադրվում է, որ դա կհետաձգի, սակայն չի կասեցնի 27 տարի տևող վեճի լուծմանն ուղղված համաձայնության ընդունումը:

Մակեդոնիայի և Հունաստանի կառավարությունները կնքել են համաձայնություն, ըստ որի Մակեդոնիան առաջիկայում կկոչվի «Հյուսիսային Մակեդոնիա»:

Մակեդոնիայի խորհրդարանը համաձայնությունը վավերացրել է հունիսի 20-ին՝ քվեների 69-0 հարաբերակցությամբ, սակայն նախագահ Գյորգե Իվանովն այդ համաձայնությունը «հակասահմանադրական» է անվանել:

Եթե խորհրդարանը երկրորդ անգամ քվեարկությամբ հավանություն տա օրինագծին, այն կհամարվի վավերացված այլևս առանց նախագահի ստորագրության:

Աթենքը պահանջում է փոխել Մակեդոնիայի անունը, քանի որ Հունաստանում կա այդ անվամբ երկրամաս:

Սկոպյեի և Աթենքի երկարատև վեճի ընթացքում Հունաստանը հետևողականորեն արգելափակել է արևմտյան կառույցներին ինտեգրվելու, այդ թվում Եվրոպական միությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու Մակեդոնիայի նախաձեռնությունները:

Այս համաձայնությունը քննադատում են ոչ միայն մակեդոնացի, այլև հույն ազգայնական քաղաքական շրջանակները, պնդելով, որ Աթենքը «զիջում է մակեդոնացիների պահանջներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG