Մատչելիության հղումներ

Մոլդովայի մայրաքաղաքում բողոքի ցույցեր


Մոլդովա - Քիշնևի բնակիչները բողոքում են քաղաքապետի ընտրությունների արդյունքը չեղարկելու՝ Մոլդովայի Գերագույն դատարանի որոշման դեմ, 25-ը հունիսի, 2018թ․

Այսօր Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի կունենան բողոքի նոր ցույցեր այն բանից հետո, երբ երկրի Գերագույն դատարանը երեկ չեղարկել է արևմտամետ թեկնածուի հաղթանակով ավարտված քաղաքապետի ընտրությունների արդյունքները:

Քիշնևի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել հունիսի 3-ին:

Արևմտամետ թեկնածու Անդրեյ Նաստասեն, ով արշավը վարել է կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսով, հայտարարել է, որ քաղաքապետի ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ:

Մոլդովայում ԱՄՆ դեսպանատունը և Եվրամիության ներկայացուցիչը խստորեն քննադատել են դատարանի որոշումը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG