Մատչելիության հղումներ

Մոլդովայի մայրաքաղաքում այսօր հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել` բողոքելով հունիսի 3-ին կայացած Քիշնևի քաղաքապետի ընտրությունների արդյունքների չեղարկման դեմ:

Հունիսի սկզբին կայացած քվեարկության արդյունքում հաղթել էր եվրոպամետ թեկնածու Անդրեյ Նաստասեն:

Մոլդովայի վերաքննիչ դատարանը, սակայն, չեղյալ հայտարարեց քվեարկության արդյունքները` պնդելով, որ հաղթած թեկնածուն և նրա մրցակիցը` սոցիալիստ Իոն Չեբանը, կոպտորեն խախտել են Ընտրական օրենսգրքի դրույթները` քվեարկության օրը սոցիալական ցանցերի միջոցով ուղերձով դիմելով ընտրողներին: Այդ ուղերձները դատարանը որակել է որպես անօրինական քարոզչություն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG