Մատչելիության հղումներ

Գերագույն դատարանն անփոփոխ թողեց Քիշնևի քաղաքապետի ընտրությունն անվավեր ճանաչելու որոշումը


Մոլդովա - Բողոքի ցույցը Քիշնևում՝ Ազգային մեծ ժողովի հրապարակում, 24-ը հունիսի, 2018թ.
Մոլդովա - Բողոքի ցույցը Քիշնևում՝ Ազգային մեծ ժողովի հրապարակում, 24-ը հունիսի, 2018թ.

Մոլդովայի Գերագույն դատարանը անփոփոխ թողեց Քիշնևի քաղաքապետի ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու որոշումը:

Արևմտամետ թեկնածու Անդրեյ Նաստասեն հունիսի 3-ին հաղթել էր Մոլդովայի մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններում՝ երկրորդ փուլում հավաքելով ձայների 52.6 տկոսը: Հունիսի 19-ին Քիշնևի քաղաքային դատարանը անվավեր է ճանաչել քվեարկության արդյունքները։ Ըստ որոշման՝ Նաստասեն «խախտումներ է արել, որոնք ազդել են քվեարկության վրա»: Դատարանը ապացուցված է համարել, մասնավորապես, որ թեկնածուն ռումինացի քաղաքական գործիչների կողմից «արտաքին աջակցություն» է ստացել:

Նախորդ օրերին այս որոշման դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել, այդ թվում՝ դատարանի շենքի դիմաց։ Մասնակիցները «հեղափոխություն» էին վանկարկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG