Մատչելիության հղումներ

Գոռավանի համայնքապետի կողմից յուրացումների և պաշտոնեական կեղծիքի փաստերով քրեական գործ է հարուցվել


Ոստիկանության Արարտի բաժնում քրեական գործ է հարուցվել է Գոռավանի համայնքապետ Արսեն Բազիկյանի կողմից յուրացումների և պաշտոնեական կեղծիքի փաստերով։

ՀՀ ոստիկանության հասարակայանության հետ կապի և լրատվության վարչության տարածած հաղորդագրության համաձայն, իրավապահները պարզել են, որ Գոռավանի համայնքապետը, անձնական նպատակներով մի քանի տարի շահագործել է «Խոսրով» պետական արգելոցում գտնվող ավազահանքը, համայնքին հատկացված տրակտորը շուկայականից ակնհայտ ցածր գնով վաճառել է եղբորը, օտարել է համայնքին պատկանող կոմբայնը՝ ստացած գումարը անհայտ նպատակներով օգտագործելով: Բացի այդ, համայնքի միջոցներով ձեռք է բերել «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենա, որը մի քանի տարի օգտագործելուց հետո օտարել է, իսկ որոշ ժամանակ անց մեքենան 4 հազար դոլարով վաճառել՝ յուրացնելով գումարը: Բացի այդ, Բազիկյանը համայնքի բյուջեից 4 միլիոն 500 հազար դրամ է դուրս գրել գյուղի հուշաքարի շինարարական աշխատանքների համար՝ մոտ 40 մարդու ձևակերպել է աշխատող դարձյալ յուրացնելով գումարը:

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG