Մատչելիության հղումներ

Վրաստանը կշարունակի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհը․ Բախտաձե


Վրաստան - Վարչապետի թեկնածուն ելույթ է ունենում խորհրդարանում, Թբիլիսի, 20-ը հունիսի, 2018թ․

Վրաստանի կառավարությունը հետևողականորեն կշարունակի Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհը, այսօր խորհրդարանում հայտարարել է վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն:

«Այդ գործընթացն առավել համակարգված, պրագմատիկ ու թափանցիկ կլինի», - վստահեցրել է իշխող կուսակցության թեկնածուն՝ պնդելով, թե Վրաստանի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին լինելու է իր կառավարության արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը:

Վրաստանի խորհրդարանում երեկվանից են սկսվել քննարկումները Բախտաձեի թեկնածության շուրջ: Կառավարության նախորդ ղեկավարը՝ Գիորգի Կվիրիկաշվիլին անցած շաբաթ հրաժարական ներկայացրեց՝ իր խոսքով, կառավարության կազմում առկա տարաձայնությունների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG