Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը հրաժարական տվեց


Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին այսօր հրաժարական տվեց: Այդ մասին հա հայտարարեց հատուկ հրավիրած ճեպազրույցում:

Դեռ երեկ կառավարության անդամների և խորհրդարանական մեծամասնության հանդիպման մասին վրացական լրատվամիջոցները հաղորդում էին, որ քաղաքական իշխող ուժը, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, քննարկում է վարչապետի հրաժարականի հարցը, սակայն հանդիպումից հետո այդ լուրերը պաշտոնապես հերքվեցին:

Այսօր առավոտյան մի խումբ պատգամավորներ վարչապետին կոչ են արել հրաժարական տալ:

Մայիսի 31-ից Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաներ էին սկսկել այն բանից հետո, երբ դատավորը մեղավորներ չգտավ անցած տարի երկու դեռահասների սպանության գործով: Ցուցարարները պահանջում էին իրավապահ համակարգի ղեկավարների և վարչապետի հրաժարականները: Ցույցերի առաջին օրերին հրաժարական էր տվել գլխավոր դատախազը:

Վարչապետի հրաժարականից հետո, ըստ օրենքի՝ կառավարության անդամները կորցում են իրենց լիազորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG