Հայաստանի տարածքում հունիսի 19-23-ը՝ գիշերը և երեկոյան ժամերին, հատկապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Նույն օրերին գիշերը և երեկոյան ժամերին Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում:
ԱԻՆ-ը տեղեկացնում է նաև, որ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած հենապատի փուզման հետևանքով, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: