Մատչելիության հղումներ

Նավալնի․ Օլիգարխները ֆուտբոլի աշխարհի առաջնության համար հատկացված միջոցներ են յուրացրել


Ռուսաստան - Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին դատարանում զրուցում է լրագրողների հետ, Մոսկվա, 13-ը հունիսի, 2018թ․
Ռուսաստան - Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին դատարանում զրուցում է լրագրողների հետ, Մոսկվա, 13-ը հունիսի, 2018թ․

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ նախագահ Վլադմիր Պուտինին մոտ կանգնած օլիգարխները յուրացրել են ֆուտբոլի աշխարհի առաջնության համար պետբյուջեից հատկացված հսկայական միջոցների մի մասը:

Պաշտոնապես՝ առաջնության անցկացման համար Ռուսաստանը ծախսել է 13.2 միլիարդ դոլար: Նավալնիի գնահատմամբ՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ռուսաստանցիներին արժեցել է 14 միլիարդ դոլար, և նման բարձր գնի պատճառը օլիգարխների կողմից յուրացումն է:

Հիշեցնենք, ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մեկնարկեց երեկ, այն անցկացվում է Ռուսաստանի 11 քաղաքներում:

Ալեքսեյ Նավալնին երեկ է դուրս եկել բանտից, որտեղ 30 օր անցկացրեց Պուտինի դեմ ցույցեր կազմակերպելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG