Մատչելիության հղումներ

Նավալնին դուրս եկավ բանտից


Ռուսաստան - Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին դուրս է գալիս բանտից, Մոսկվա, 14-ը հունիսի, 2018թ․
Ռուսաստան - Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին դուրս է գալիս բանտից, Մոսկվա, 14-ը հունիսի, 2018թ․

Ազատ է արձակվել ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, ով 30-օրյա կալանքի էր դատապարտվել նախագահ Պուտինի դեմ ցույցեր կազմակերպելու համար:

Նավալնին ձերբակալվել էր Վլադիմիր Պուտինի չորրորդ երդմնակալության նախօրեին՝ «Նա մեր ցարը չէ» կարգախոսով բողոքի ակցիաների ժամանակ, ավելի ուշ դատարանը նրան մեղավոր էր ճանաչել հավաքների մասին օրենքը խախտելու համար:

Նավալնուց բացի, այդ օրը ռուսաստանյան քաղաքներում բերման էր ենթարկվել ավելի քան 1600 ցուցարար, մեծ մասը՝ ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու համար: Վերջիններիս սպառնում էր վարչական տուգանք կամ 15-30-օրյա կալանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG