Մատչելիության հղումներ

Ռուսաստանում այսօր մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը


Ռուսաստան - Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտը, որտեղ այսօր տեղի կունենա ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիսավոր բացումը, արխիվ
Ռուսաստան - Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտը, որտեղ այսօր տեղի կունենա ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիսավոր բացումը, արխիվ

Ռուսաստանում պատրաստվում են ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը, որը տեղի կունենա այսօր Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և տասնյակ այլ առաջնորդների մասնակցությամբ:

Մրցաշարը կշարունակվի ավելի քան մեկ ամիս, եզրափակիչը կանցկացվի նույն մարզադաշտում՝ հուլիսի 15-ին:

Խաղերին մասնակցում են 32 հավաքականներ, ընդհանուր առմամբ կկայանա 64 հանդիպում՝ 11 քաղաքներում:

1980 թվականի ամառային Օլիմպիական խաղերից հետո սա Ռուսաստանում անցկացվող ամենախոշոր մարզական մրցաշարն է, որի կազմակերպման համար, ըստ պաշտոնյաների, շուրջ 13 միլիարդ դոլար է ծախսվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG