Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահը կոչ է անում վարչապետի պաշտոնում առաջադրել Իվանիշվիլիին


Բիձինա Իվանիշվիլի և Գիորգի Մարգվելաշվիլի, հոկտեմբեր, 2013թ․
Բիձինա Իվանիշվիլի և Գիորգի Մարգվելաշվիլի, հոկտեմբեր, 2013թ․

Վրաստանի նախագահը կոչ է արել վարչապետի պաշտոնում առաջադրել «Վրացական երազանք»-ի ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի թեկնածությունը:

«Տրամաբանական կլինի, որ իշխող կուսակցության ղեկավարն էլ հենց դառնա վարչապետ, ինչպես աշխարհի շատ երկրներում», - հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին՝ հավելելով․ - «Տարիներ առաջ ես աշխատել եմ Իվանիշվիլիի կառավարությունում և կարող եմ պնդել, որ նա հաջողակ վարչապետ էր»:

Գիորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու դիմում ներկայացրեց երեկ երեկոյան՝ երկու անչափահասների սպանության գործով դատավճռին հաջորդած բողոքի ցույցերից հետո:

Բիձինք Իվանիշվիլին, հիշեցնենք, Վրաստանի վարչապետն էր 2012 թվականի հոկտեմբերից մինչև 2013-ի նոյեմբեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG