Մատչելիության հղումներ

Անձնագրային և վիզաների վարչությունում, անձնագրային ծառայություններում ընդմիջման ժամը փոխվել է


Հայաստանի ոստիկանության պետի հանձնարարությամբ՝ ծառայության մատուցման որակը բարձրացնելու նպատակով անձնագրային և վիզաների վարչությունում, ինչպես նաև բոլոր տարածքային անձնագրային ծառայություններում այսօրվանից ընդմիջման ժամ է սահմանվել 14.00-15.00-ը:

«Հանձնարարությունը պայմանավորված է նրանով, որ գրեթե բոլոր հիմնարկներում աշխատակիցների ընդմիջումը կազմակերպվում է 13.00-14.00, որը համընկնում էր անձնագրային ծառայությունների ընդմիջման ժամերի հետ, ինչը և խոչընդոտ էր հանդիսանում իրենց ազատ ժամանակը տրամադրել անձնագրային հարցերը կարգավորելու համար», - ասված է Ոստիկանության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG