Մատչելիության հղումներ

Վերաքննիչ քրեական դատարանն ազատ արձակեց «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով անցնող բոլոր մեղադրյալներին, այդ թվում՝ Գևորգ Սաֆարյանին։

Վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել էր հունիսի 11-ին։

Դատարանն այսօր կիսով չափ կրճատեց Սեֆիլյանի պատժաչափը՝ դարձնելով հինգուկես տարի, ինչպես նաև բավարարեց Սեֆիլյանի խափանման միջոցը պատգամավորների երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը։ Սեֆիլյանն ազատ կարձակվի, երբ պատգամավորներից յուրաքանչյուրը 500 հազարական դրամ վճարի։

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության 12 պատգամավորներ, այդ թվում՝ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը և այլոք, ինչպես նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն անձնական երաշխավորագրեր են ներկայացրել Ժիրայր Սեֆիլյանին ազատելու համար:

Հիշեցնենք՝ առաջին ատյանի դատարանը Սեֆիլյանին դատապարտել էր 10 տարի 5 ամսվա ազատազրկման. դատարանն ամբողջությամբ ապացուցված էր համարել, որ Ժիրայր Սեֆիլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ, հետագայում էլ` արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-որ գործողություններ: Ընդդիմադիր գործիչը վերաքննիչ ատյանում պահանջում էր արդարացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG