Մատչելիության հղումներ

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները Սեֆիլյանի կալանքը փոխելու անձնական երաշխավորությամբ են հանդես եկել


Սեֆիլյանը դատական նիստերից մեկի ժամանակ, արխիվ

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության 12 պատգամավորները «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոց կալանքը փոխելու անձնական երաշխավորությամբ են հանդես եկել։ Այդ մասին Ֆեյսբուքում գրել է «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Պատգամավորների երաշխավորության մեջ մասնավորապես ասված է. - «Սույնով երաշխավորում ենք, որ քրեական գործով մեղադրյալ Ժիրայր Սեֆիլյանը գտնվելով ազատության մեջ կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները կատարելուց՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց։ Ժիրայր Սեֆիլյանի որպես խափանման միջոց կիրառված կալանքը սույն երաշխավորության հիմքով փոխելու կամ փոխարինելու պարագայում ստանձնում ենք դրանից բխող պարտավորությունները»։

Առաջին ատյանի դատարանն ամբողջությամբ ապացուցված է համարել, որ Ժիրայր Սեֆիլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ, հետագայում էլ` արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-որ գործողություններ:

Շարունակվում է Սեֆիլյանի վերաքննիչ բողոքի քննությունը: 10 տարի 5 ամսվա ազատազրկման դատապարտված Սեֆիլյանը վերաքննիչ ատյանում պահանջում է արդարացում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG