Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Այսօր Հայաստանի առանձին շրջաններում, հունիսի 14-17-ը երեկոյան ժամերին և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հունիսի 13-15-ը կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում այսօր անձրևի հավանականությունը փոքր է, հունիսի 14-17-ը երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG