Մատչելիության հղումներ

Թույլ երկրաշարժ Հայաստանի հյուսիս-արևմուտքում


Այսօր տեղական ժամանակով ժամը 7:58 (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:58) Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.02 աստիճան և արևելյան երկայնության 43.78 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Բավրա քաղաքից 11 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժին հաջորդել է 0.8, 1.5, 1.6 մագնիտուդով երեք հետցնցում:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալլ, Բավրա գյուղում՝ 3-4 բալլ, Գյումրի քաղաքում` 2-3 բալլ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ երեկ տեղական ժամանակով ժամը 22:40 (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:40) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.55 աստիճան և արևելյան երկայնության 46.86 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան, Զաքաթալա քաղաքից 20կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանում՝ Տավուշի մարզում 4-5 բալլ, Լոռու մարզում ՝ 3-4 բալլ, Շիրակի, Կոտայքի, Արարատի մարզերում և Երևանում՝ 2-3 բալլ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG