Մատչելիության հղումներ

Մերկելը կիսում է Մերձավոր Արևելքում Իրանի գործողությունների առնչությամբ Նեթանյահուի մտահոգությունները


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի համատեղ ասուլիսը Բեռլինում, 4-ը հունիսի, 2018թ․
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի համատեղ ասուլիսը Բեռլինում, 4-ը հունիսի, 2018թ․

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համաձայն է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, որ Իրանի գործողությունները Մերձավոր Արևելքում մտահոգիչ են Իսրայելի անվտանգության տեսանկյունից: Այդ մասին Մերկելը հայտարարել է Բեռլինում համատեղ ասուլիսի ժամանակ:

Նեթանյահուն քառօրյա եվրոպական այցի ընթացքում դեռ պետք է հանդիպի Ֆրանսիայի և Բրիտանիայի առաջնորդների հետ: Նպատակն է՝ ստանալ եվրոպական երկների աջակցությունը Սիրիայից իրանական ուժերը դուրս բերելու, ինչպես նաև 2015 թվականին Իրանի և գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագիրը փոխելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG