Մատչելիության հղումներ

Իսրայելի վարչապետը հաջորդ շաբաթ կայցելի Եվրոպա


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եվրոպական ուժերի աջակցությունն է ակնկալում, որով կստիպի Իրանին բացառել Սիրիայում ռազմական ներկայությունը:

«Սա միայն մեր կարծիքը չէ, ես վստահաբար կարող եմ ասել, որ այն արտացոլում է Մերձավոր Արևելքի և դրանից էլ այն կողմ երկրների տեսակետը», - հայտարարել է Նեթանյահուն:

Իսրայելի վարչապետը նաև ասել է, որ ճնշում կգործադրի Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների վրա՝ հաջորդ շաբաթ Եվրոպա կատարելիք այցի շրջանակում:

Էմանյուել Մակրոնի և Անգելա Մերկելի հետ Բենյամին Նեթանյահուի հանդիպումներն ակնկալվում են հունիսի 4-6-ը: Իսրայելի վարչապետը նաև հանդիպելու է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG