Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը Վարշավայում հանդիպել է ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլի հետ


Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովին մասնակցելու և ելույթով հանդես գալու նպատակով Վարշավայում գտնվող Հայաստանի առաջին արտգործնախարար և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հանդիպել է ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլի հետ:

Ըստ «Ժառանգության» լրատվական ծառայության, Դոլը և Հովհաննիսյանը քննարկում են ունեցել Հայաստանում վերջերս իրականացված թավշյա հեղափոխության, դրա պատճառների ու հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների և «Ժառանգություն»-ԵԺԿ հարաբերությունների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG