Մատչելիության հղումներ

Ֆելիքս Ցոլակյան․ «Շարունակելու եմ նույն ոճով, նույն ձևի»


Պատգամավոր Ֆելիքս Ցոլակյան, արխիվ

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անկուսակցական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը չի բացառում իր դուրս գալը խմբակցությունից «ավելի շուտ, քան թե իրենք կհասցնեն հեռացնել»: Այդ մասին նա հայտարարեց այսօր «Ազատության» հետ զրույցում:

«Ազատության» դիտարկմանը՝ «Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ նկատողություն են Ձեզ տվել՝ խախտելու համար խմբակցության որոշումը», պատգամավորը արձագանքեց․ - «Հա~, շատ ծանր, հա»:

«Եվ սա Ձեզ համար զգուշացո՞ւմ է, որպեսզի հաջորդ անգամ ենթարկվեք խմբակցության որոշումներին», - այս հարցին էլ նա հակադարձեց․ - «Ուրեմն՝ ոչ»:

«Ազատություն»․ - Շարունակելո՞ւ եք ինքնուրույն․․․

Ֆելիքս Ցոլակյան․ - Շարունակելու եմ նույն ոճով, նույն ձևի:

«Ազատություն»․ - Ոչի՞նչ, որ կհեռացնեն Ձեզ խմբակցությունից:

Ցոլակյան․ - Ոչինչ, կարող է ես դուրս գամ ավելի շուտ, քան թե իրենք կհասցնեն հեռացնել:

Հիշեցնենք, Ֆելիքս Ցոլակյանը Հանրապետականի միակ պատգամավորն էր, ով մայիսի 1-ին վարչապետի ընտրության ժամանակ կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը՝ հակառակ խմբակցության որոշմանը: Նա Փաշինյանի օգտին քվեարկեց նաև մայիսի 8-ին, երբ ժողովրդական շարժման առաջնորդը ընտրվեց վարչապետ:

Անցած շաբաթ «Ազատության» հետ զրույցում Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ Շիրակ Թորոսյանին հեռացրել են խմբակցության որոշմանը դեմ գնալով Փաշինյանի օգտին քվեարկելու համար, իսկ Ֆելիքս Ցոլակյանի դեպքում բավարարվել են նկատողությամբ:

Հիշեցնենք նաև, որ խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցությունում այժմ 55 պատգամավոր կա՝ նախկին 58-ի փոխարեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG