Ազգային ժողով նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, կառավարության նախաձեռնությամբ հունիսի 7-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` քննարկելու «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը: Այդ մասին տեղեկացնում է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը։
Հիշեցնենք՝ կառավարությունն այսօր հավանություն տվեց իր ծրագրին և ուղարկեց Ազգային ժողով։