Մատչելիության հղումներ

Զուրաբյանը և Վոլինկինը քննարկել են ներքաղաքական իրավիճակը Հայաստանում


Հայաստանում Ռուսաստան դեսպան Իվան Վոլինկին, արխիվ
Հայաստանում Ռուսաստան դեսպան Իվան Վոլինկին, արխիվ

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը այսօր հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի հետ կապված:

ՀԱԿ գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և դրա զարգացման հեռանկարները, հայ-ռուսական հարաբերությունները ինչպես երկկողմանի, այնպես էլ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հայ-ռուսական համագործակցության այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG