Մատչելիության հղումներ

Նախագահը ոստիկանության պետի տեղակալներ է նշանակել


Հովհաննես Քոչարյան, արխիվ
Հովհաննես Քոչարյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանի երեկվա հրամանագրով Աղասի Կիրակոսյանը նշանակվել է Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ:

Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։

Անցած շաբաթավերջին էլ նախագահի հրամանագրերով Հովհաննես Քոչարյանը նշանակվել է ոստիկանության պետի տեղակալ, Արման Սարգսյանը՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ, իսկ Լևոն Երանոսյանն ու Վարդան Եղիազարյանն ազատվել են Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG