Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ ցավակցական հեռագիր է հղել Կուբայի Պետխորհրդի նախագահին


Կուբա - Կործանված օդանավի բեկորները, 18-ը մայիսի, 2018թ․
Կուբա - Կործանված օդանավի բեկորները, 18-ը մայիսի, 2018թ․

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի Պետական խորհրդի նախագահ և Նախարարների խորհրդի նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսին՝ Հավանայի օդանավակայանի մերձա­կայ­­քում ողբերգական ավիաաղետի կապակցությամբ։

Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ ուղերձում ասված է․ - «Մեծ ցավով տեղեկացա Հավանայի Խոսե Մարտի օդանավակայանի մերձա­կայ­­քում օդանավի ողբերգական կործանման մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձավ։ Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ` կարեկցան­քի ու սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների ընտանիքներին և հարա­զատ­ներին»:

Կուբայում երեկ տեղի ունեցած ավիավթարի հետևանքով ավելի քան հարյուր մարդ է զոհվել: Երկրում սգո օր է հայտարարված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG