Մատչելիության հղումներ

Կուբայում սգո օր է՝ ավելի քան հարյուր մարդու մահվան պատճառ դարձած ավիավթարի կապակցությամբ


Կուբա - Կործանված օդանավի բեկորները, 18-ը մայիսի, 2018թ․
Կուբա - Կործանված օդանավի բեկորները, 18-ը մայիսի, 2018թ․

Կուբայում սգո օր է հայտարարված երեկ ավելի քան հարյուր մարդու մահվան պատճառ դարձած ավիավթարից հետո:

Ըստ հաղորդագրությունների, ուղևորներից մի քանիսը կենդանի են մնացել, սակայն նրանք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Ինքնաթիռը, որը Հավանայից ուղևորվում էր Օլգին, կործանվել է թռիչքի մեկնարկից քիչ անց, պատճառները առայժմ անհայտ են:

Boeing ընկերությունը հայտարարել է, թե պատրաստ է փորձագետների խումբ ուղարկել Կուբա` հետաքննությանն աջակցելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG