Մատչելիության հղումներ

Սերգեյ Սկրիպալը դուրս գրվեց հիվանդանոցից


Մեծ Բրիտանիա - Սոլսբերիի հիվանդանոցը, որտեղ բուժվում էին Սերգեյ և Յուլիա Սկրիպալները, մարտ, 2018թ․
Մեծ Բրիտանիա - Սոլսբերիի հիվանդանոցը, որտեղ բուժվում էին Սերգեյ և Յուլիա Սկրիպալները, մարտ, 2018թ․

Ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը:

Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը թունավորվել են մարտի 4-ին՝ բրիտանական Սոլսբերի քաղաքում: Յուլիա Սկրիպալը հիվանդանոցից դուրս է գրվել ապրիլի 9-ին:

Ըստ բրիտանական իշխանությունների՝ նրանք ամենայն հավանականությամբ թունավորվել են «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով, իսկ հարձակման ետևում, ինչպես հայտարարում է պաշտոնական Լոնդոնը, բարձր հավանականություն կա, որ կանգնած է Ռուսաստանը:

Մոսկվան հերքում է բոլոր մեղադրանքները: Սկրիպալների վրա հարձակումը հանգեցրել է Արևմտյան երկրների և Ռուսաստանի միջև հարաբերություններում լուրջ ճգնաժամի:

Ի նշան Մեծ Բրիտանիայի հետ համերաշխության՝ շուրջ 30 երկրներ հայտարարել են ռուսաստանցի դիվանագետների արտաքսելու մասին: Ի պատասխան՝ Ռուսաստանը արևմտյան դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների է արտաքսել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG