Մատչելիության հղումներ

Զարիֆը շատ դրական և կառուցողական է որակում Մոգերինիի հետ հանդիպումը


ԵՄ և Իրանի ԱԳ նախարարներ Ֆեդերիկա Մոգերինիի և Մոհամադ Ջավադ Զարիֆի հանդիպումը Բրյուսելում, 15-ը մայիսի, 2018թ․
ԵՄ և Իրանի ԱԳ նախարարներ Ֆեդերիկա Մոգերինիի և Մոհամադ Ջավադ Զարիֆի հանդիպումը Բրյուսելում, 15-ը մայիսի, 2018թ․

Իրանի արտգործնախարարը շատ դրական և կառուցողական է որակել այսօրվա հանդիպումը Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիի հետ՝ 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի շուրջ:

Պայմանագրից դուրս գալու՝ Վաշինգտոնի անցած շաբաթվա որոշումից հետո Իրանի թիվ մեկ դիվանագետը հանդիպում է փաստաթղթի տակ ստորագրած մյուս հինգ պետությունների հետ, որոնք հայտարարում են, թե հավատարիմ են մնալու դրա տառին և ոգուն:

Ըստ հաղորդումների, այսօր Մոհամադ Ջավադ Զարիֆը խնդրել է Եվրամիությանը դիմակայել Միացյալ Նահանգների «ապօրինի և անտրամաբանական քայլերին», միաժամանակ զգուշացրել՝ Թեհրանը հավատարիմ կմնա գործարքին, երբ այն լիովին համապատասխանի իր շահերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG