Մատչելիության հղումներ

Իրանի ԱԳ նախարարը ժամանում է Բրյուսել


Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Բրյուսելում, 15-ը մայիսի, 2018թ․
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Բրյուսելում, 15-ը մայիսի, 2018թ․

Իրանի արտգործնախարարն այսօր ժամանում է Բրյուսել՝ քննարկելու 2015-ին վեց գերտերությունների հետ կնքված միջուկային գործարքի ճակատագիրը՝ համաձայնագրից դուրս գալու Վաշինգտոնի որոշումից հետո:

Հաղորդվում է, որ առաջիկա ժամերին Մոհամադ Ջավադ Զարիֆը կհանդիպի Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիի և համաձայնագրի տակ ստորագրած երեք եվրոպական երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարների հետ. երեքն էլ ավելի վաղ հայտարարել էին, թե հաստատակամ են պահպանել գործարքը, և որ Վաշինգտոնի որոշմամբ չի նշանակում, թե միջազգային այդ պայմանագիրը առոչինչ է դառնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG