Մատչելիության հղումներ

Հալիձոր-Տաթև ճանապարհահատվածում տեղի է ունեցել քարաթափում. ՏԿՏՏՆ


Տրանպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 14:30-ի սահմաններում, Գորիսի տարածաշրջանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի Հալիձոր-Տաթև հատվածում տեղի է ունեցել քարաթափում:

Ըստ հաղորդագրության, Գորիսի տարածաշրջանը սպասարկող «Ոսմար» ընկերության ճանապարհաշինարարների կատարած աշխատանքների արդյունքում ճանապարհը միակողմանի բացվել է:

«Երթևեկությունն ամբողջությամբ վերականգնելու նպատակով իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG