Մատչելիության հղումներ

Մայիսի 15-17-ը չեղարկվում են ժամը 14:25 և 11:45 մեկնող Երևան-Գյումրի և Գյումրի-Երևան գնացքները. ՀԿԵ


«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունը տեղեկացնում է, որ երկաթուղու Բայանդուր-Աղին հատվածում կատարվող կապիտալ վերանորոգման աշխատանքների պատճառով՝ մայիսի 15-ին, 16-ին և 17-ին չեղարկվում են ժամը 14:25 մեկնող №686 Երևան-Գյումրի և 11:45 մեկնող №687 Գյումրի-Երևան գնացքները:

Ըստ հաղորդագրության, ժամը 7:55, 8:25, 18:15 և 18:25 մեկնող Երևան-Գյումրի-Երևան այլ էլեկտրագնացքների չվացուցակները մնում են անփոփոխ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ուղևորների ներողամտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG