Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին խստորեն քննադատել է Միացյալ Նահանգների` Իսրայելում դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու և այդ քաղաքը որպես հրեական պետության մայրաքաղաք ճանաչելու որոշումը: Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Մեծ Բրիտանիա այցի շրջանակում:
«Երուսաղեմն ամենից վեր է: Արևելյան Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաքն է: Մենք որպես իսլամական պետություն հենց այդ փաստն ենք ընդունում», - հայտարարել է Էրդողանը` հատուկ ընդգծելով, որ աշխարհի 128 պետություններ ՄԱԿ-ում կայացած քվեարկության ընթացքում միանշանակորեն դեմ են արտահայտվել Վաշինգտոնի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմանը:
«Մի քանի պետություններ էլ, որ գնացել են այդ քայլին, արել են դա ֆինանսական օժանադակության մասին խոստումներով համեմված հեռախոսազրույցներից հետո», - պնդել է Թուրքիայի նախագահը: