Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը այսօր Երուսաղեմ կտեղափոխի Իսրայելում իր դեսպանատունը


Իսրայել - «Բարի գալուստ Երուսաղեմ, ԱՄՆ դեսպանատուն» գրություն Երուսաղեմի կամուրջներից մեկի վրա, 13-ը մայիսի, 2018թ․
Իսրայել - «Բարի գալուստ Երուսաղեմ, ԱՄՆ դեսպանատուն» գրություն Երուսաղեմի կամուրջներից մեկի վրա, 13-ը մայիսի, 2018թ․

Միացյալ Նահանգները ժամեր անց պաշտոնապես կտեղափոխի Իսրայելում իր դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ:

Այս որոշման մասին, հիշեցնենք, ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները ամբողջ Երուսաղեմը ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք:

Պաղեստինցիները հայտարարում են, որ Արևելյան Երուսաղեմը իրենց պետության մայրաքաղաքն է, որը, սակայն, բռնազավթվել է Իսրայելի կողմից:

Պաշտոնական Վաշինգտոնի քայլը դժգոհություն է առաջացրել աշխարհում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում 128 երկիր դեմ արտահայտվեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն:

Այսօր՝ մայիսի 14-ին լրանում է Իսրայել Պետության հռչակման 70-րդ տարեդարձը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG