Մատչելիության հղումներ

Պուտինը մերժել է ռեժիսոր Սերեբրեննիկովին ազատ արձակելու կոչերը


Ռուսաստան - Ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը Մոսկվայի դատարանում, ապրիլ, 2018թ․
Ռուսաստան - Ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը Մոսկվայի դատարանում, ապրիլ, 2018թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժել է կոչերը՝ ազատ արձակել ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովին, որպեսզի նա կարողանա մեկնել Կաննի կինոփառատոն:

Փառատոնի կազմակերպիչները երեկ հայտարարել են, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը գրել է Պուտինին` խնդրելով նրան թույլ տալ 48-ամյա Սերեբրեննիկովին ներկա լինել 1980-ականների ռուսական ռոքի լեգենդ Վիկտոր Ցոյի մասին պատմող իր «Ամառ» ֆիլմի ցուցադրությանը։

Փառատոնի տնօրենի խոսքով, Պուտինը մերժել է իրենց խնդրանքը՝ ասելով․ - «Սերեբրեննիկովը խնդիրներ ունի մեր երկրի դատական համակարգի հետ, ես կցանկանայի օգնել, բայց դատարանները անկախ են»:

Սերեբրեննիկովը տնային կալանքի տակ է 2017 թվականի օգոստոսից՝ ֆինանսական խարդախության մեղադրանքով, որը ռեժիսորը հերքում է և «անհեթեթություն» որակում: Նրա կողմնակիցները պնդում են, որ գործը քաղաքական է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG